Պաղեստինում մի երիտասարդի են սպանել «դևերին քշելով» նրա մարմնից
Պաղեստինյան ինքնավարության 19-ամյա բնակիչը մահացել է «դևերին քշելու» սեանսից հետո: BBC-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում են Հեբրոն քաղաքի իրավապաշտպան մարմինների աղբյուրները:
Ինչպես հաղորդվում է` երիտասարդը հոգեպես առողջ չէր: Նրա բարեկամները փորձել են խնդիրը լուծել` երկու «հեքիմի» կանչելով, որպեսզի վերջիններս նրա մարմնից հեռացնեն դևերին:
Ծիսակարգի ժամանակ «հեքիմները» սկսել են ծեծել երիտասարդին, իսկ երիտասարդի հայրն ու եղբայրը սկսել են նրանց օգնել, ինչպես տեղեկացրել են ոստիկանությունից: Արդյունքում երիտասարդը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ և մահացել է:
Երկու «հեքիմին» ` մի տղամարդու և մի կնոջ, ինչպես նաև մահացած երիտասարդի հորն ու եղբորը ձերբակալել են միջադեպից հետո:










