Թուրքիայում բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանության միջև
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում բախումներ են տեղի ոստիկանության և ցուցարարների միջև, ովքեր դժգոհում են Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած ահաբեկչությունից, գրում է Газета-ն։
Ոստիկանության ջոկատները հարձակման են ենթարկվել ցուցարարների կողմից։ Նրանց ուղղությամբ քարեր և այրվող նյութերով շշեր են նետել այն բանից հետո, երբ կոչ է արվել դադարեցնել ցույցը։
Բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Քաղաքում կենտրոնացվել են նաև հատուկ ջոկատայինների լրացուցիչ ստորաբաժանումներ։










