Գրեյս Քելլիի թոռնուհին նկարահանվել է իր հանրահայտ տատի կերպարում

01:19 • 23.07.15

Հոլիվուդյան դերասանուհի և Մոնակոյի արքայադուստր  Գրեյս Քելլի թոռնուհին առաջին անգամ հայտնվել է  Harper's Bazaar  ամսագրի  էջերում:


Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` 24-ամյա Ջազմին Գրիմալդին` Մոնակոյի իշխող  Ալբեր II արքայազնի  և ամերիկուհի Տամարա Ռոտոլոյի արտամուսնական կապից ծնված դուստրը, նկարահանվել է ամսագրի համար և հարցազրույց է տվել` պատմելով ԱՄՆ-ում իր կյանքի և հոր հետ հարաբերությունների մասին:


Ֆոտոսեսիայի ժամանակ Գրիմալդին ներկայացել է իր տատիկի` Գրեյս Քելլիի կերպարով: Ոճաբանները նրա համար հագուստ, դիմահարդարում և սանրվածք են ընտրել Մոնակոյի իշխանուհու ոճով: Ջազմինը պատմել է, որ «զգում է կապը» իր և իր հանրահայտ տատիկի միջև:
Ջազմինն իր ողջ կյանքն ապրել է Նյու Յորքում: 1992-ին արքայազն Ալբերը ճանաչել է իր դստեր  հայրությունը, երբ նրա մայրը դատարան է դիմել:

 

 

Գրեյս Քելլիի թոռնուհին նկարահանվել է իր հանրահայտ տատի կերպարում