Ռուսաստանում «Սբերբանկ»–ի աշխատակիցը 27 մլն ռուբլի է գողացել և դիմել փախուստի

17:53 • 25.07.15

Լուսանկարը՝ Russian Look-ի


Ռուսաստանի Օդինցովո քաղաքում Սբերբանկի աշխատակիցներից մեկը բանկի մասնաճյուղից գողացել է 27 մլն ռուբլի և փախուստի դիմել, հայտնել են Մոսկվայի շրջանի իրավապահ մարմինները, գրում է vesti.ru-ն։


Գողության մասին հաղորդում է ստացվել հուլիսի 25-ին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին՝ անվտանգության տեսախցիկներով նկարահանված տեսանյութերը դիտելուց հետո, հաջողվել է պարզել, որ աշխատակիցներից մեկը ներս է մտել պահեստարան և 27 մլն ռուբլի գողացել։


Իրավախախտի ինքնությունը հաստատվել է և նա այժմ հետախուզման մեջ է։