Իրաքում ահաբեկիչներն իրենց պայթեցրել են հանրային լողավազանում, կա 12 զոհ, 45 վիրավոր
20:43 • 25.07.15
Իրաքի հյուսիս-արևելքում մահապարտ երկու ահաբեկիչ իրենք իրենց պայթեցրել են հանրային լողավազանում, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել 45–ը։
Life News-ի փոխանցմամբ` Թուզ-Խուրմատու քաղաքում գտնվող լողավազանը պայթյունի պահին լիքն է եղել մարդկանցով:
Ըստ աղբյուրի՝ ահաբեկիչների թիրախը եղել են շիա մուսուլմանները։


Placeholder










