Սիրիայի նախագահը համաներում է հազարավոր դասալիքների

16:08 • 25.07.15

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մասշտաբային համաներում է հայտարարել մի քանի հազար դասալիքների համար երկրի ներսում և սահմաններից դուրս, հաղորդում է ria.ru-ն:


Սիրիական ՍԱՆԱ ազգային գործակալության տվյալներով՝ երկրի ներսում գտնվող բոլոր դասալիքները պետք է հանձնվեն իշխանություններին 30 օրվա ընթացքում, նրանք, ովքեր գտնվում են երկրի սահմաններից դուրս, կարող են վերադառնալ 60 օրվա ընթացքում:


Այդ հրամանի ստորագրման մասին հայտարարվել է սիրիական պետական հեռուստատեսությամբ:


Սիրիայի տարածքում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականից: Այդ ընթացքում հազարավոր երիտասարդներ փախել են երկրից մարտական գործողություններին չմասնակցելու համար: