ԱՄՆ-ում մայր բադը անհավանական ձևով իր ձագերին անցկացրել է մեքենաների արագընթաց երթևեկության միջով. տեսանյութ

23:52 • 25.07.15

CNN-ը հետաքրքրական տեսնյութ է հրապարակել արագընթաց երթևեկության համար նախատեսված մայրուղիներից մեկից:


Տեսագրությունը արվել է Մինեսոտա նահանգի Մաունդս Վյու բնակավայրի միջնահանգային մայրուղիում:  

Դրանում կարելի է տեսնել, թե մայր բադն ինչպես է անշեղ ու խիզախորեն իր ձագերի խմբին առաջնորդում ու անցկացնում փողոցը, երբ թվում է ամեն վայրկյան նրանց կյանքը ավարտվելու է հերթական մեքենայի անիվների տակ: