Արտաշատում 2 տարեկան երեխան խեղդվել է ջրամբարում

16:07 • 25.07.15


Գտել են Վերին Դվինում կորած 2 տարեկան երեխայի դին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վերին Դվինի գյուղապետ Լյուդմիլա Պետրովան:

 

Նա նշեց, որ երեխան ընկել է Արտաշատի ջրանցքը և նրան գտել են Այգեզարդ գյուղի տարածքում։
 

«Ջրանցքը մի քանի համայնքների ոռոգման ջուր է մատակարարում մեր համայնքից արդեն անցել էր կողքի համայնքը»,- ասաց նա։

 

Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 25-ին՝ ժամը 12.10-ին, ահազանգ է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում կորել է Արարատի մարզի Վերին Դվին գյուղի բնակիչ` 2013 թ. ծնված Կ. Ս.-ը. հնարավոր է, որ երեխան ընկել է Արտաշատի ջրանցքը: