Հրապարակվել են 2011–ի սեպ. 9-ին Սպիտակ տանն արված՝ մինչ այժմ անհայտ լուսանկարներ
Հրապարակվել են 2011-ի սեպտեմբերի 9-ի ահաբեկչության ժամանակ Սպիտակ տան ներսում արված լուսանկարներ, որոնք մինչ այժմ անհայտ են եղել հանրությանը։
Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը լուսանկարներում երևում է, թե ինչպես են ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը և ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Կոնդոլիզա Ռայսն արձագանքում 2011 այդ օրվա իրադարձություններին, մինչ տեղի էին ունենում հարձակումները։
Լուսանկարները, որոնք արել է Չեյնիի աշխատակազմի լուսանկարիչը, հրապարակել է Ազգային արխիվը վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Քոլեթ Նեյրուզ Հաննայի դիմումից հետո՝ տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն:
Լուսանկարներում Չեյնին նայում է Առևտրի համաշխարհային կենտրոնի վրա հարձակման կադրերը
իր գրասենյակում: Լուսանկարներից մեկում նա, ոտքերը դրած սեղանին, նայում է իրադարձությունների լուսաբանումը հեռուստացույցով:




































