Հայտնի է Տոկիոյում ինքնաթիռի կործանման նախնական վարկածը
Լուսանկարը՝ Kyodo-ի:
Ավիացիայի փորձագետ Ֆումիո Խիգուտին հայտնել է, որ Տոկիոյում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման պատճառը կարող է եղած լինել դրա անսարքությունը կամ օդաչուի ինքնազգացողության վատացումը. տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Հավանական է, որ ողբերգությունը տեղի է ունեցել շարժիչի անսարքության կամ օդաչուի ֆիզիկական վիճակի պատճառով»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թեթև շարժիչով ինքնաթիռն ընկել էր Տյոֆու փոքր քաղաքի համանուն օդանավակայանի մոտակայքում: Նշվում էր, որ ավիաաղետի հետևանքով զոհվել է 3 մարդ:










