Ալավերդիում 40-ամյա ամուսինը սպանել է 39-ամյա կնոջը.shamshyan.com

11:03 • 26.07.15

Այսօր՝ հուլիսի 26-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Լուսաբացին ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի նախկին Մարքսի փողոցի «գազի մայլա» կոչվող թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա:


Ինչպես  տեղեկացնում է shamshyan.com-ը ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 39-ամյա Սերինե Կոնինյանի դին՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից մահացած վիճակում: Մինչ դատաբժիշկը դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարում տեղում ոստիկաններն ու քննիչները սպանված կնոջ ամուսնու՝ 40-ամյա Սամվել Ստեփանյանի հարազատների հետ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում հասել են այն արդյունքին, որ ամուսինը մեղայականով ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին: Նա հայտնել է նաև հանցագործության գործիք դանակի տեղը: Ամուսիններն ունեն 2 անչափահաս տղա երեխա:
 


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ Ս. Ստեփանյանը ձերբակալվել է:

 

Շարունակությունը՝ այստեղ: