Կամերունում ահաբեկչական հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել

12:50 • 26.07.15

Լուսանկարը՝ depositphotos.com-ի։


Կամերունում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով 19 մարդ է զոհվել, ևս 62-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է Reuters-ը։

 

Մահապարտ ահաբեկիչն ակտիվացրել է պայթուցիկ սարքը Մարուա քաղաքում, որը գտնվում է Կամերունի հյուսիսային մասում։

 

Առայժմ ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռ չի վերցրել իր վրա տվյալ  ահաբեկչության համար պատասխանատվությունը։

 

Հիշեցնենք, որ այս շաբաթ ևս երկու պայթյուն է տեղի ունեցել, որը խլել է 20 մարդու կյանք։ Երկու պայթյունները տեղի են ունեցել Մարուա քաղաքում, որը հեռավոր հյուսիսային շրջանի վարչական կենտրոնն է։