Քլինթոնը հերքել է անձնական փոստով գաղտնի տվյալների փոխանակումը

11:23 • 26.07.15

Լուսանկարը՝ Dennis Van Tine / Zuma / Global Look Press-ի։

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու և սենատոր Հիլարի Քլինթոնը հերքել է տեղեկություններն այն մասին, որ նա, իբր, գաղտնի տեղեկություններ է փոխանակել իր անձնական փոստով, գրում է Reuters-ը։

 

«Ես չեմ ուղարկել կամ ստացել այնպիսի տեղեկություններ, որոնք այդ ժամանակ գաղտնի են համարվել»,- ասել է նա Այովա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։

 

Հուլիսի 23-ին գլխավոր տեսուչ Չարլզ Մակալոուն, ով զբաղվում է  գաղտնի ծառայությունների վերահսկմամբ, Կոնգրեսին ուղղված նամակում պատմել է, որ Քլինթոնի փոստի 40 նամակներից 4-ը պարունակել են այնպիսի տեղեկատվություն, որոնք կառավարության կողմից համարվում է գաղտնի։

 

Քլինթոնը փոստարկղով ստացել  և ուղարկել է ընդհանուր առմամբ 30.000 նամակ, որոնցից զննության համար ընտրվել են 40-ը։

 

Տեսուչն ընդգծել է, որ տեղեկությունները գաղտնի են հայտարարվել հենց այն ժամանակաշրջանում երբ դրանք ուղարկվել են։