Ինդոնեզիայում 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

14:10 • 26.07.15

Լուսանկարը՝ lombokreisen.com-ի։ 

Ինդոնեզիայում, Յավա կղզուց ոչ հեռու, 6.0 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է ТАСС գործակալությունը՝ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը հղումով։

 

Երկրաշարժը տեղի է ունեցել մոտ 59 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվել։

 

ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից նշել են, որ երկրաշարժի հետևանքով ցունամիի սպառնալիք չկա։

 

Նշվում է, որ Ինդոնեզիայում երկրաշարժները բավական հաճախ երևույթներ են։