Կիևում անհայտ անձինք կրակել են քահանայի գլխին

13:40 • 26.07.15

Լուսանկարը՝ Kommersant/Սերգեյ Ստարոստենկոյի:

Սուրբ նահատակ Տատյանայի տաճարի քահանա Ռոման Նիկոլաևին հայտնաբերել են ծանր վիճակում՝ գլխին հրազենային վնասվածք ստանալու հետևանքով։  Քահանային հայտնաբերել են Կիևում (Ուկրաինա) իր տան հարևանությամբ, գրում է lenta.ru-ն։

 

Այս մասին հայտնում են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում։

 

Քահանան  երկու հրազենային վնասվածք է ստացել:Վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է։

 

Նախնական տվյալների համաձայն, հարձակվողները երկուսն են եղել։

 

Կրակելուց հետո նրանք փախուստի են դիմել, իսկ տուժածին ծանր վիճակում գտել է հարևանուհին և ոստիկանություն է կանչել։

 

Վարկածներից մեկի համաձայն քահանան բնակարանային գողերի զոհ է դարձել։