Լաս Վեգասի խոշորագույն հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ (տեսանյութ)
Լուսանկարը՝ Associated Press-ի։
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում գտնվող Cosmopolitan Hotel հյուրանոցում հրդեհ է բռնկվել, գրում է ТАСС գործակալությունը։
Հրդեհը սկսվել է հյուրանոցի 14-րդ հարկում գտնվող բացօթյա լողավազանի հարևանությամբ։ Այրվել են լողավազանի շուրջ գտնվող փայտե հատակը, լողախցիկները և արհեստական ծառերը։
Հյուրանոց են ժամանել մի շարք հրշեջ խմբեր։ Տեղի ունեցածի հետևանքով տուժել է 2 մարդ, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուսին բուժօգնություն են ցուցաբերել տեղում։
Այժմ հրդեհը մարվել է և հյուրանոցի տարհանված հյուրերը վերադառնում են իրենց համարներ։
Cosmopolitan հյուրանոցն ունի 3000 համարներ, որն այն դարձնում է Լաս Վեգասի խոշորագույն հյուրանոցներից մեկը։
Այն կառուցվել է 2010-ին։










