Թուրքիայի ավիահարվածի հետևանքով Իրաքում սպանվել է PKK-ի ղեկավարներից մեկը

14:46 • 26.07.15

Թուրքիայի օդուժը սպանել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝  PKK-ի՝ Իրաքի հյուսիսում գործող կառույցի ղեկավարին:


Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը, Օդներ Ասլանը սպանվել է Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի իրականացրած ավիահարձակման հետևանքով:


Ավելի վաղ թուրքական F-16 կործանիչները երկինք էին բարձրացել Դիարբեքիրի ավիաբազայից և ուղղվել դեպի Հյուսիսային Իրաք:


Ռմբակոծության հետևանքով, քուրդ առաջնորդից բացի, վիրավորվել են նաև երեք այլ PKK-ականներ:


Շերվան Վարթո կեղծանունով հայտնի Ասլանը PKK-ի հայտնի դեմքերից է համարվում 1993 թվականից ի վեր: