Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու զինծառայող է զոհվել

12:15 • 26.07.15

Լուսանկարը՝ AFP/ Ingo Wagner-ի։

Թուրքիայի հարավ-արևելքում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով երկու զինծառայող է զոհվել, ևս 4-ը վիրավորվել են, գրում է ria.ru-ն։ 



Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ երբ զինված ուժերի շարասյունը շարժվելիս է եղել Դիարբեքիր նահանգի մայրուղիներից մեկով։ 


Դիարբեքիրի համանուն կենտրոնը համարվում է Քուրդիստանի մայրաքաղաքը և Թուրքիայի քրդական խոշորագույն համայնքն ունի։ 



Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Թուրքական ուժերն ԻՊ-ի և քուրդ զինյալների դեմ օդային հարվածների երրորդ ալիքն են սկսել։

 
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի ողջ տարածքում իրականացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ԻՊ-ի, Քրդական աշխատավորական կուսակցության և այլ զինված խմբավորումների 590 ենթադրյալ անդամ է ձերբակալվել: