Աթենքում սկսվել են իշխանությունների և վարկատուների միջև բանակցությունները. Եվրահանձնաժողով

15:48 • 27.07.15

Աթենքում սկսվել են Հունաստանի իշխանությունների և վարկատուների միջև բանակցությունները։ Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրևան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Այն բանից հետո, երբ հունական խորհրդարանը նախորդ շաբաթ ժամանակին ընդունեց միջոցառումների 2-րդ փաթեթը, վարկատուների ներկայացուցիչների թիմը մեկնեց Հունաստան և այժմ գտնվում է Աթենքում։ Աշխատանքը սկսվել է։ Դա նշանակում է, որ ինստիտուտները բանակցություններ կանցկացնեն հունական իշխանությունների հետ»,- ասել է Անդրևան։

 

Ուրբաթ օրն Աթենք պետք է ժամանեին միջազգային վարկատու հաստատությունների՝ Եվրոպական միության, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական կայունացման մեխանիզմի, ինչպես նաև, հնարավոր է, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները։