Չինաստանում բարձրահարկ շենք է փլուզվել. կան տուժածներ
Լուսանկարը՝ REUTERS/Tyrone Siu-ի
Չինաստանի Հանչժոու նահանգում բարձրահարկ շենք է փլուզվել, որի ստորին հարկերում խանութներ են տեղակայված եղել։
«Սինհուա» լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ տեղի ունեցածի հետևանքով երկու մարդ է տուժել։
Հանչժոու նահանգի Ֆույան շրջանում շենքը փլուզվել է տեղի ժամանակով ժամը 12։10-ին։ Երկու մարդ փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է չինական գործակալությունը։
Դեպքի վայր են ժամանել փրկարար ջոկատներ։ Նրանք շենքի փլատակների տակ ողջ մնացածների են փնտրում։
Նշվում է, որ շենքի ստորին հարկում տեղակայված հագուստի խանութներում հնարավոր է՝ փլուզման պահին մարդիկ են գտնվել։










