Հնդկաստանում ահաբեկիչները պատանդներ են վերցրել
Հնդկաստանի հյուսիսում՝ Փենջաբ նահանգում, ոստիկանական բաժանմունքի վրա հարձակված ահաբեկիչները մի քանի մարդու պատանդ են վերցրել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ ոստիկանության և ավտոբուսի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ: Առնվազն 9 մարդ վիրավորվել է:
Նախնական տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է մոտ 15 զինված մարդ:
Բացի այդ, արտակարգ ծառայությունները պարզել են, որ անհայտ անձինք դեպքի վայրից ոչ շատ հեռու ականապատել են ճանապարհը:










