Մոնակոյի թագաժառանգ Պյեռ Կազիրագին ամուսնացել է (լուսանկարներ)

09:45 • 27.07.15

Իտալուհի մոդել Բեատրիս Բարոմեոյի հետ 7 տարի տևած սիրավեպից հետո Մոնակոյի արքայազն Պյեռ Կազիրագին որոշել է օրինականացնել հարաբերություններն ու ամուսնանալ:
 

Ինչպես նշում է Tatler-ը, հարսանեկան համեստ արարողությունը կազմակերպվել է Մոնակոյի թագավորական պալատում` հյուրերի շատ նեղ շրջանակի ներկայությամբ:

 

Սակայն աղբյուրի փոխանցմամբ՝ այս միջոցառումը բուն հարսանիքի նախաբանն է միայն: Հայտնի է, որ օրեր անց Իսոլինի դի Սան Ջիովանի իտալական գեղատեսիլ կղզում, որը, ի դեպ, պատկանում է հարսնացուի հորը` կոմս Կառլո Ֆերդինանդո Բարոմեոյին, կազմակերպվելու է 700 հոգու մասնակցությամբ ճոխ խնջույք: