Հռոմի պապը պահանջել է ազատ արձակել Սիրիայում առևանգված քահանաներին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակի հիշեցրել է Սիրիայում կաթոլիկ միսիոներ Պաոլո Դալ՛Օլյոյի առևանգման 2-րդ տարելիցի մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հայտնել է, որ պոնտիֆիկոսն աղոթել է «այդ հարգված հոգևոր ծառայողի» շուտափույթ ազատման համար։
«Չեմ կարող մոռանալ նաև 2 ուղղափառ եպիսկոպոսների ճակատագրի մասին, որոնք առևանգվել են Սիրիայում, և այլ եղբայրների մասին, որոնք գերի են ընկել հակամարտության գոտիներում։ Ես դիմում եմ տեղացի և միջազգային իրավասու իշխանություններին՝ ցանկանալով, որ մեր քրիստոնյա եղբայրներին վերադարձվի ազատությունը»,- ասել է պոնտիֆիկոսը։










