Ղազախստանի նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջ

09:20 • 27.07.15

Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ախմետովի գործով դատական նախնական լսումները կսկսվեն այսօր:



Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, նույն գործով 21 այլ մարդկանց անուններ էլ են շրջանառվում:



Նրանք բոլորը մեղադրվում են լիազորությունները չարաշահելու, բյուջետային միջոցները յուրացնելու, ձեռնարկատիրական գործունեությանն անօրինական մասնակցություն ունենալու համար: Դրանցից բացի՝ Ախմետովը նաև մեղադրվում է առանձնակի մեծ չափերի կաշառք վերցնելու համար:

 

Քրեական գործի ծավալը կազմում է 338 հատոր:

 

Մինչ դատական գործընթացի մեկնարկը դատավոր Իսլամհան Եսենբաևը մեղադրյալների փաստաբաններից արդեն մոտ 100 միջնորդություն է ստացել: Իրենց միջնորդություններում փաստաբանները, մասնավորապես, խնդրում են փոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոցը, գործից հանել մի շարք նյութեր, իրականացնել փորձաքննություններ: