Սևանա լճում՝ «Հարսնաքար» հյուրանոցի մոտակայքում, մոտորանավակից ընկած քաղաքացին մահացել է (լրացված)
10:50
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1990 թ. ծնված Գ. Ս.-ի դին:
Հուլիսի 27-ին՝ ժամը 19:57-ին ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» հյուրանոցի մոտակայքում`Սևանա լճում, քաղաքացին մոտորանավակից ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:










