Ջորջ Սորոսը քննադատել է ԵՄ-ի միգրացիոն քաղաքականությունը

16:05 • 27.07.15

Ներդրող-միլիարդատեր Ջորջ Սորոսը Financial Times թերթում գրած իր սյունակում քննադատության է ենթարկել Եվրամիության երկրների քաղաքականությունը ներգաղթյալների նկատմամբ, գրում է rbc.ru-ն:

 

«Մոտ 400 հազար մարդ այս տարի կուղևորվի վտանգավոր ճանապարհորդության Եվրոպա հասնելու համար, նրանց մոտ կեսը փախչում է Սիրիայում քաղաքացիական պատերազմից: Մինչև Արևմուտք հասնելը նրանք երկու անգամ վտանգի են ենթարկելու իրենց կյանքը. առաջին անգամ՝ լքելով իրենց երկիրը, և երկրորդ անգամ՝ փորձելով մտնել մեկ այլ երկիր»,- գրել է Սորոսը:

 

Նա ընդգծել է, որ ներկայիս միգրացիոն ճգնաժամում Եվրամիության երկրներն «ի վիճակի չեն համատեղ գործել»: Միլիարդատերը նշել է, որ ԵՄ պետությունները խուսափում են ապաստան տրամադրելու իրենց պարտականություններից՝ չապահովելով ներգաղթյալներին պատշաճ ընդունելությամբ, ստիպելով նրանց տեղափոխվել այլ երկրներ:

 

«ԵՄ միգրացիոն համակարգը պետք է ձևափոխվի, որպեսզի արտահայտի գլխավոր եվրոպական արժեքները՝ հյուրընկալությունը և միասնությունը»,- գրել է Սորոսը։