Աֆղանստանում հարսանյաց արարողության ժամանակ փոխհրաձգության հետևանքով 20 մարդ է զոհվել
Աֆղանստանի Բագլան նահանգում հարսանեկան արարողության ժամանակ վեճ է ծագել, ինչի հետևանքով 20 մարդ է մահացել։
Ինչպես նշում է Lenta-ն, իրավապահների փոխանցմամբ՝ հարսանյաց արարողությունն արդեն ընթացքի մեջ է եղել, երբ զինված անձանց միջև փոխհրաձգություն է սկսվել: Նշվում է, որ 20 զոհից բացի կա 10 վիրավոր:
Այժմ ընթանում է հետաքննություն` տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:










