Ուկրաինայի արտաքին պարտքը 5 մլրդ դոլարով կրճատվել է. Յացենյուկ
Լուսանկարը՝ rusvesna.su-ի
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինայի արտաքին պարտքը 5 մլրդ դոլարով կրճատվել է, գրում է interfax.ru-ն։
«Մեր մրցակիցները մեզ քննադատում են, որ վարկեր ենք հավաքում, բայց այս դեպքում պետք է թվաբանությանը տիրապետել։ Եթե պարտքը կազմում էր 73 մլրդ, իսկ այժմ 68 մլրդ դոլար է դարձել, ապա դա նշանակում է, որ վերջին 15 ամիսների ընթացքում մենք նվազեցրել ենք պետության արտաքին պարտքը 5 մլրդ դոլարով»,-երկուշաբթի ասել է Յացենյուկը։
Նրա խոսքով՝ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինային տրամադրված վարկերն ուղղվում են ֆինանսական խնդիրների լուծմանը, որպեսզի «Ուկրաինան չկրկնի հունական սցենարը»։










