«Հիլթն» հյուրանոցում տեղի ունեցավ նոր Audi Q7-ի շնորհանդեսը
Հուլիսի 24-ին DoubleTree by Hilton Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ Նոր Audi Q7-ի շնորհանդեսը: AUDI-ին շարունակաբար հանդես է գալիս որպես առաջատար տեխնոլոգիաների ներդրող ավտոմոբիլաշինության բնագավառում։
Նոր AUDI Q7-ը բացառություն չէ այս իմաստով: Ավտոմեքենայի
նախագծման ընթացքում AUDI-ի ինժեներները հաջողությամբ կարողացել են կիրառել գերժամանակակից տեխնոլոգիաներ և իջեցնել ամենագնացի քաշը նախորդի նկատմամբ 325 կգ-ով։
Արդյունքում, օգտագործելով նաև հատուկ Q7-ի համար մշակված ուժային ագրեգատներ, AUDI-ին պրեմիում դասի արտաճանապարհային ավտոմեքենայի վառելիքի ծախսը կարողացել է հասցնել անհավանական ցուցանիշի՝ ընդհամենը 5,5 լ / 100կմ-ին:
Խոսելով ավտոմեքենայի մասին, գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ լուսավորման համակարգը արդեն բազային տարբերակում բիքսենոնային է: Ցանկության դեպքում դա կարող է փոխարինվել LED և Matrix LED լուսարձակներով, ընդ որում Matrix LED լուսարձակները ապահովում են հիանալի լուսավորություն մինչև 300 մ տարածության վրա:
Միջոցառմանը ներկա է եղել մոտ 200 հոգի մարդ:
AUDI Q7-ի կախոցը և տեխնիկական բնութագիրը առանձնակի ուշադրության են արժանի: Կախոցի համար առկա է մի քանի ռեժիմ: Դինամիկ ռեժիմի ընտրության դեպքում ավտոմեքենան իջնում է 15 միլիմետրով: Lift Offroad ռեժիմում՝ բարձրանում է 60, իսկ Allroad ռեժիմում 25 մմ: Նոր AUDI Q7-ի համար ստեղծվել է ամբողջովին նոր, 8 աստիճան tiptronic ավտոմատ փոխանցումատուփով: Q7 –ը մինչ այժմ երբեք չի սարքավորվել նման փոխանցումատուփով:
AUDI Q7-ի մեջ հատուկ ուշադրության է արժանի MMI համակարգը, որը այնքան շատ բան է ներառում իր մեջ: Մուլտի-Մեդիա Ինտերֆեյս: Այն նախատեսված է ավտոմեքենայի տարբեր համակարգերը և սարքերը կառավարելու համար, ասենք կլիմատ-կոնտրոլը, ռադիոն, նավիգացիան և այլն: Սա լոկ ինտերնետ միացում չէ: Եվ ոչ էլ միայն մուլտիմեդիա ֆայլերը դիտելու կամ լսելու համար է:
Սլավ Մոթորս ՓԲԸ հանդիսանում է Audi AG Ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և գործում է հայաստանյան շուկայում ավելին քան 10 տարի:
.jpg)
(3).jpg)
(2).jpg)










