ԱՄՆ ԱԱԳ-ը կոչնչացնի ամերիկացիների 5 տարվա հեռախոսազանգերի տվյալները

12:54 • 28.07.15

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը չի պահի իր էլեկտրոնային բազայում ամերիկացիների վերջին 5 տարվա հեռախոսազանգերի տվյալները, հաղորդում է ТАСС-ը:

 

Ինչպես երկուշաբթի օրը հայտարարել է ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը, նոյեմբերի վերջին ամերիկյան հատուկ ծառայություններն ամբողջությամբ կհրաժարվեն այդ տեղեկատվության օգտագործումից և կանցնեն դրա ոչնչացմանը:

 

Կլեպերը նշել է, որ Ազգային անվտանգության գործակալությունը որոշել է վերացնել նման տվյալները, բայց այժմ դա անհնար է անել, քանի որ գործակալության դեմ դատական հայցեր են ներկայացվել: Ամերիկացիների էլեկտրոնային լրտեսման ծրագիրը, որի մասին պատմել է այդ գերատեսչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, առաջացրել էր ԱՄՆ-ում իրավապաշտպան կազմակերպությունների բողոքը, որոնք քաղաքացիական հայցեր են ներկայացրել կառավարության դեմ:

 

Երբ դատական գործընթացներն ավարտվեն, Ազգային անվտանգության գործակալությունը «հնարավորինս արագ» կանցնի այդ տեղեկատվության ոչնչացմանը, հայտարարել է ազգային եհտախուզության տնօրենը։