Չինաստանում երեխան կուրացել է մեկ աչքով, երբ լուսանկարելիս մոռացել են անջատել լուսաբռնկիչը
Բրիտանիայում փոքրիկը մեկ աչքով կուրացել է այն պատճառով, որ ընտանիքի ընկերը մոռացել էր անջատել լուսաբռնկիչը մոտ տարածությունից լուսանկարելիս:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` բժիշկները նշել են, որ երեք ամսական երեխային, ում անունը չի նշվում, անուղղելի վնաս է հասցվել տեսախցիկի լուսաբռնկիչից, որը լուսարձակվել է փոքրիկ տղայից 30 սմ հեռավորության վրա:
Լուսանկարը պատկերելուց հետո ծնողներն անմիջապես նկատել են, որ ինչ-որ բան այն չէ երեխայի տեսողության հետ: Միջադեպի հետևանքով տղայի ձախ աչքի տեսողությունը վատացել է, իսկ աջ աչքը` կուրացել:
Բժիշկների խոսքով` վնասը մշտական է և չի կարող ուղղվել վիրահատական միջամտությամբ: Լուսարձակումը վնասել է աչքի ցանցաթաղանթի այն հատվածի բջիջները, որտեղ կենտրոնանում են մուտքային լուսային ճառագայթները:










