Ժերար Դեպարդիեն 5 տարով «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Ուկրաինայում

22:02 • 28.07.15

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին ներառել է Ուկրաինայի անցանկալի մարդկանց՝ «պերսոնա նոն գրատա» ցուցակում:


Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են հենց Անվտանգության ծառայությունից` ի պատասխան համապատասխան հարցմանը:


«23.07.15-ին որոշում է կայացվել Ֆրանսիայի և ՌԴ քաղաքացի Ժերար Դեպարդիեին արգելել  մուտք գործել Ուկրաինա 5 տարի ժամկետով` մեր երկրի անվտանգության պաշտպանության նպատակներով», - ասվում է հաղորդագրության մեջ:


Ավելի վաղ Դեպարդիեն հայտնվել էր Ուկրաինայի մշակույթի նախարարության «սև ցուցակում», որում ընդգրկվել էին նաև 600 մշակութային գործիչ ողջ աշխարհից: