Չինուհիները «դեմքի լողազգեստ» են կրում լողափերում. լուսանկարներ

00:54 • 28.07.15

Business Insider-ը անդրադարձել է չինական լողափերի արտասովոր միտումին:

 

Այնտեղ չին կանայք լողափերին արևայրուք են ստանում դեմքը ծածկած` այսպես կոչված «դեմքի լողազգեստով»: Այս նեյլոնե աքսեսուարը անցքեր ունի` քիթ-բերան, աչքերի հատվածում: Այն արդեն մոտ 10 տարվա պատմություն ունի Չինաստանում: Այս սեզոնը, սակայն, ամրապնդել է դրա դիրքերը որպես նորաձևության միտում. ի հայտ են եկել նորանոր երանգի դեմքի լողազգեստներ:

 

Այս կերպ, որքան էլ զարմանալի լինի, չինուհիները իրենց դեմքը զերծ են պահում արևայրուքից, քանի որ այդ երկրում ավելի բարձր է գնահատվում կնոջ դեմքի գունատ մաշկը: Իսկ կնոջ ավելի թուխ դեմքը ավանդաբար կապվում է գյուղացի և աղքատ լինելու հետ: