Ֆրանսիայում 21-ամյա աղջկան ծեծել են՝ բիկինիով արևայրուք ընդունելու համար
Ֆրանսիայում աղմկահարույց սկանդալ և բլոգերների շրջանում լուրջ վեճեր են առաջացել այն բանից հետո, երբ ֆրանսիական Ռեյմս քաղաքի Leo Lagrange այգում մուսուլման աղջիկները ծեծել են երիտասարդ ֆրանսուհու՝ բիկինիով արևայրուք ընդունելու համար։ Բարեբախտաբար, ժամանակին միջամտել են մյուս հանգստացողները, և հարձակման զոհը լուրջ չի տուժել, գրում է Комсомольская правда-ն։
Ինչպես հայտնում է The Independent-ը՝ 16-24 տարեկան 5 աղջիկներ մոտեցել են լողազգեստով հանգստացող 21 տարեկան ֆրանսուհուն և սկսել ամոթանք տալ նրան։ Վերջինս բավականին կոպիտ է պատասխանել նրանց, և «բարոյականության համար պայքարողները» հարձակվել են նրա վրա։
Ոստիկանությունը ձերբակալել է մուսուլման աղջիկներին։ Պարզվել է, որ նրանք տեղի մուսուլմանական թաղամասի բնակիչներ են։
Մինչդեռ քաղաքային իշխանությունները կոչ են անում «ուշադիր լինել և շուտափույթ եզրակացություններ չանել»։










