Լիբիայում Մուամմար Քադաֆիի որդուն դատապարտել են մահապատժի. լրատվամիջոցներ
Լիբիայի դատարանը երկրի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին, մահապատժի է դատապարտել 2011 թվականին երկրում հեղափոխողության ժամանակ խաղաղ ցույցերը ճնշելու համար, հաղորդում է The Guardian-ը:
Լիբիական դատարանը նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն, ինչպես նաև Քադաֆիի վարչակարգի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների գնդակահարության է դատապարտել:
The Guardian-ի հաղորդմամբ՝ գնդակահարության դատապարտվածների թվում են Քադաֆիի իշխանության տարիներին հետախուզության ղեկավար Աբդուլահ ալ-Սենուսին և նախկին վարչապետ Բաղդադի ալ-Մահմուդին:
Սեյֆ ալ-Իսլամի դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ նա 2011 թվականից ի վեր գտնվում է Զինտան շրջանում գտնվող զինված խմբավորման հսկողության տակ, որը հրաժարվում է ենթարկվել Տրիպոլիի իշխանություններին։










