ԱՄՆ թռչող ինքնաթիռում օդաչուն զվարճացել է պոռնոդերասանուհիների հետ (տեսանյութ)
ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրացրել օդաչուի և երկու պոռնոդերասանուհիների մասնակցությամբ սկանդալը, գրում է ntv.ru-ն։
Լոնդոն-Նյու Յորք չվերթի ժամանակ օդաչուների խցում օդաչուն զվարճացել է երկու կանանց հետ։
Օդաչուների խցում նրանք շամպայն են խմել, ծխել, իսկ օդաչուն փորձել է համոզել մեծահասակների համար նախատեսված ֆիլմում նկարահանվող կանանց մերկանալ, նա նույնիսկ թույլ է տվել նրանց կառավարել օդանավը։
Այդ ամբողջ ընթացքում օդանավում գտնվել է 300 ուղևոր։
Kuwait Airlines-ի փոքրիկ խնջույքը նկարահանել են դերասանուհիները և տեղադրել համացանցում, որից հետո դրանով հետաքրքրվել են իրավապահները։
Տեսանյութը՝ ntv.ru-ի










