Մահացել է Հնդկաստանի նախկին նախագահը, երկրում 1-շաբաթյա սուգ է հայտարարված

10:16 • 28.07.15

Լուսանկարը՝ indiatvnews.com-ի


Հնդկաստանում 84 տարեկանում մահացել է նախկին նախագահ Աբդուլ Քալամը, հայտնում է segodnya.ua-ն՝ հղում անելով «Հինդուստան թայմս» հնդկական թերթին։

 

Աղբյուրը հայտնում է, որ Շիլոնգ քաղաքում գտնվող Մենեջմենթի ինստիտուտում ելույթի ժամանակ քաղաքական գործչի մոտ սրտի նոպա է տեղի ունեցել։ Քալամը մահացել է մոտակա հիվանդանոցներից մեկի ճանապարհին։

 

Պետության նախկին ղեկավարի մահվան կապակցությամբ Հնդկաստանում 7-օրյա ազգային սուգ է հայտարարվել։

 

Քալամը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2002-2007թթ.։