ԻՊ-ի առաջնորդը մի կնոջ գլխատման է դատապարտել` որպես հարսանեկան նվեր «սադիստ» կին դատավորի համար
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին անձամբ մի կնոջ դատապարտել է գլխատման` որպես «հարսանեկան նվեր սադիստ կին դատավորի» համար:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` տխրահռչակ դաժան կինը խնդրել էր սպանել «անհավատ» կնոջը` կրկին ամուսնանալու համար, որի ամուսինը զոհվել էր պատերազմում:
Ինչպես նկատում է աղբյուրը` այս բարբարոսական նվերը խմբավորման անդամ հանդիսացող կնոջ պահանջներից մեկն է միայն, որն իրականացնում է ԻՊ-ի հոգևոր ոստիկանությունը, որը ղեկավարվում է իրենց իսկ սեփական, փոփոխությունների ենթարկված շարիաթի օրենքներով:










