Բարի գալուստ նախնիների հայրենիք. ծաղրանկարիչները ծաղրել են Օբամային (լուսանկարներ)

11:05 • 28.07.15

Քենիայում ծաղրանկարների ցուցահանդես է բացվել, որտեղ ծաղրանկարիչներն իրենց վերաբերմունքն են արտահայտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Նայրոբի այցի վերաբերյալ, գրում է ria.ru-ն՝ VICE News-ին հղումով:

 

Այդկերպ քենիացիներն իրենց վերաբերմունքն են ցույց տվել ամերիկացի նախագահին, ում հայրն այդ աֆրիկյան երկրից է:

 

Նայրոբիի պատկերասրահում ցուցահանդեսը կազմակերպել է երկրում հայտնի քաղաքական ծաղրանկարիչ Պատրիկ Գատարան:

 

«2008 թվականին Օբամայի ընտրությունը (ԱՄՆ նախագահի պաշտոնում) Քենիայի համար տոն է դարձել: Քենիացիները դա ընկալում էին որպես հույսի փարոս և Քենիայի ու ԱՄՆ-ի միջև ավելի սերտ հարաբերությունների նախանշան: Այնուամենայնիվ, դա տեղի չունեցավ: Նա դարձավ ամերիկյան նախագահ, բայց ոչ քենիացի՝ Սպիտակ տանը»,- ասել է ծաղրանկարիչը:

 

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink

Embedded image permalink