Հս. Կորեայի քարոզչության բաժինը տներ է այցելում՝ արգելված երաժշտություն հայտնաբերելու համար

10:23 • 28.07.15

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրահանգել է խստացնել երաժշտության գրաքննությունը՝ արգելելով ոչ միայն արտասահմանյան երգերը, այլև տեղական մեղեդիները: Այդ մասին հայտնել են Հյուսիսային Կորեայում առկա աղբյուրները, գրում է The Guardian-ը:

 

Կորեայի աշխատավորական կուսակցության քարոզչության բաժինն արգելված երգերի նոր և ընդլայնված ցանկ է տարածել, որը նաև հրահանգում է ոչնչացնել ցանկացած CD, որի մեջ արգելված բովանդակություն կլինի:

 

Նոր արգելքների պատճառը հավանաբար ժողովրդի շրջանում երգերի բառերի պատճառով այլակարծության հնարավոր տարածումն է:

 

Աղբյուրների համաձայն՝ տեղի քարոզչական բաժինները մարդկանց են ուղարկում տներով՝ արգելված ցանկից երգեր հայտնաբերելու և CD-ներն այրելու համար։