Մարմնավաճառների հետ տեսանյութի հրապարակումից հետո բրիտանացի լորդը հրաժարական է տվել. լուսանկարներ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նախկին խոսնակ, լորդ Սյուելը հրաժարական է ներկայացրել Լորդերի պալատին, երբ հրապարակվել է նրա մասնակցությամբ սկանդալային մի տեսանյութ:
BBC-ն մանրամասնում է, որ ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված տեսանյութում լորդը թմրանյութեր է ընդունում մարմնավաճառուհիների ընկերակցությամբ: Դրանում երևում է, թե քաղաքական գործիչն ինչպես է հոգեմետ նյութեր օգտագործում` քաշելով դրանք մարմնավաճառուհու կրծքից` 5 ֆունտանոց թղթադրամով:
Իր հրաժարականին կից նամակում լորդ Սյուելը գրել է. «Ցանկանում են ներողություն խնդրել այն ցավի ու ամոթի համար, որ պատճառել եմ»: Իր հրաժարականում էլ նա նշել է, թե Լորդերի պալատի համար լավ կլինի, եթե ինքը հեռանա:
Սկանդալից հետո ոստիկանությունը հետաքննություն է սկսել, խուզարկում անցկացրել Լոնդոնի կենտրոնի բնակարաններից մեկում:
Լորդ Սյուելը կասկածվում է «հակաթմրամիջոցային օրենսդրություն խախտելու համար»:

















