Մոսկվայում տեղումների պատճառով մոտ 300 չվերթ է հետաձգվել

11:14 • 28.07.15

Տեղումների և փոթորկի պատճառով երեկ Մոսկվայի օդանավակայաններում մոտ 300 չվերթ է հետաձգվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«Նախնական տվյալներով՝ «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում 286 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ 146 ժամանող և 141 մեկնող»,-ասել է գործակալության աղբյուրը։

 

Նշվում է, որ 17 չվերթներ «Շերեմետևոյից» տեղափոխվել են Ռուսաստանի այլ օդանավակայաններ։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 6 ինքնաթիռ եղանակային պայմանների պատճառով չի կարողացել վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։