Նյու Յորքի «Լագարդիա» օդանավակայանն ամբողջովին կվերակառուցվի մինչև 2021 թիվը
Լուսանկարը՝ dailymail.co.uk-ի
Նյու Յորքի Լագարդիա օդանավակայանն ամբողջովին կվերակառուցվի մինչև 2021 թիվը, ինչի համար կծախսվի 4 մլրդ դոլար, գրում է The New York Times-ը։
Մասշտաբային վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն 2016-ին: 4 մլրդ դոլարը ծախսվելու է տերմինալների և այլ ենթակառուցվածքների վերակառուցման և ձևափոխության վրա։
Նախագծի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն են արել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և Նյու Յորքի նահանգախետ Էնդրյու Կուոմոն։
Առավել թանկ կարժենա շինության գլխավոր տերմինալը, որը կատարելագործվելուց հետո ավելի հարմարավետ կդառնա ուղևորների համար։
«Նախագիծը ենթադրում է օդանավակայանի ամբողջական փոխարինում։ Նյու Յորքի բնակիչները դրան վաղուց արժանի են և այժմ մենք հենց դա էլ փորձում մենք իրականացնել»,- ասել է նահանգապետ Կուոմոն։
Նա նաև նշել է, որ պլանավորման հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ օդանավակայանն այն վիճակում է, որ անհնար է այն վերանորոգել և Լագարդիան հնարավոր է միայն վերակառուցել։










