Քուրդ զինյալները կրակ են բացել Թուրքիայի արևելքում ժանդարմերիայի բաժանմունքի վրա

09:07 • 28.07.15

Թուրք ժանդարմները սպանել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության երեք անդամի, ովքեր հարձակվել են Էրզրում շրջանում ժանդարմերիայի բաժանմունքի վրա, գրում է ТАСС-ը: Նրանց և անվտանգության ուժերի միջև ինտենսիվ փոխհրաձգություն է սկսվել։

 

Հարձակումից հետո դեպքի վայր են բերվել ժանդարմների հավելյալ լրացուցիչ ջոկատներ: Հարձակվողների ոչնչացման համար սկսված գործողության ընթացքում, որն իրականացվել է օդից տրվող աջակցությամբ, երեք զինյալները սպանվել են:

 

Մուշ շրջանում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները կրակ են բացել ժանդարմերիայի կայազորի հրամանատարի մեքենայի ուղղությամբ: Նրա հետ միասին մեքենայում հարձակման պահին եղել են նրա կինը և երեխան: Նրանք չեն վիրավորվել, բայց ինքը՝ սպան, մահացել է հիվանդանոցում:

 

Երկուշաբթի օրը Վան շրջանում տեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների և ժանդարմների միջև փոխհրաձգություն: Քրդերն արգելափակել են ճանապարհը և սկսել են ստուգել վարորդների փաստաթղթերը՝ նրանց թույլ չտալով առաջ շարժվել։ Նշվում է, որ նրանք նաև բեռնատար են այրել: Ժանդարմների՝ դեպքի վայր ժամանելուց հետո զինյալներին հաջողվել է թաքնվել մոտակա լեռներում, որտեղ սկսվել է նրանց որոնման և ոչնչացման գործողությունը: