ԱՄՆ-ում այգեպանին ազատազրկել են՝ բադիկների սպանության համար
ԱՄՆ-ում այգեպանին մեկ տարվա ազատազրկման են դատապարտել 9 բադերի սպանության համար: Նա նաև երկու տարի պայմանական ժամկետ է ստացել:
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, 24-ամյա այգեպան Ջեյսոն Սքոթ Ֆելբոն Ֆլորիդա նահանգում մի քանի բադիկների էր սպանել մայիսի 2-ին՝ գազոնները կտրելու պահին:
Միջադեպի մասին ոստիկաններին տեղեկացրել է Բոյդ Յենտչի ընտանիքը: Նրա խոսքով՝ ինքն ու իր ազգականները մի բադ և նրա 11 ձագուկներին են պահել, իսկ այգեպանը հարձակվել է նրանց վրա: Տղամարդը պատմել է, որ փորձել է կասեցնել Ֆելբոյին, սակայն նա միայն ի պատասխան ժպտացել է ու հետ շարժվել՝ ավելի մեծ թվով բադիկների վրաերթի ենթարկելով:
Մայր բադն ու 4 բադիկները կարողացել են փախչել, սակայն երկուսը ստացած վերքերից սատկել են:
Պարզվել է, որ դա այգեպանի առաջին աշխատանքային օրն է եղել:










