Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնը ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ զենքով հարձակման համար

13:29 • 28.07.15

Լուսանկարը՝ Nancy Kaszerman / Zuma / Global Look-ի

 

Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) վարկածով միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկտոր Օրտիսը ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ զինված հարձակման համար, գրում է TMZ ամսագիրը։

 

Միջադեպը տեղի է ունեցել Փասադենայում (Կալիֆոռնիա նահանգ) «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում Քենի Չեսնիի համերգի ժամանակ։

 

Օրտիսը եղբոր հետ վիճել է հանդիսատեսներից մեկի հետ, որի ժամանակ բռնցքամարտիկը տղամարդուն տապալել է գետնին և հարվածել է մի քանի անգամ։

 

Այնուհետ մարզիկը հանել է հրազենը, սակայն վրա են հասել իրավապահները և ձերբակալել են եղբայրներին։

 

Մի քանի ժամ անց Օրտիսին ազատ են արձակել 30.000 դոլար գրավի դիմաց։ Տուժածի առողջական վիճակի և վիճաբանության պատճառի մասին ոչինչ հայտնի չէ։