Շվեյցարիայի բանակը ներողություն է խնդրել Ֆրանսիայի լճից կովերի համար ջուրը քաշելու համար
Շվեյցարիայի բանակը պաշտոնապես ներողություն է խնդրել Ֆրանսիայի իշխանություններին այն բանի համար, որ երկրի ռազմական ինքնաթիռները 53 խորանարդ մետր ջուր են քաշել շվեյցարական կովերի համար ֆրանսիական լճից, հաղորդում է ria.ru-ն:
Հաղորդվում է, որ Ժյուրա հովտում երաշտ է եղել, որը տեղի ֆերմերներից մեկի խոսքերով, չի գրանցվել 2003 թվականից ի վեր: Առաջին հերթին երաշտից տուժում են անասունները: Շաբաթվա ընթացքում Շվեյցարիայի բանակի ուղղաթիռները կովերին տեղի լճերից ջուր են մատակարարել:
Այս անգամ շվեյցարական ուղղաթիռները ստիպված են եղել նաև ջուր հավաքել մոտակայքում գտնվող երեք շվեյցարական լճերից մեկից, բայց օդաչուները նկատել են, որ ֆրանսիական լիճն ավելի մոտ է գտնվում: Օդաչուները տեղեկացրել են Փարիզի ղեկավարությանը, որոնք էլ իրենց հերթին տեղեկացրել են ֆրանսիական իշխանություններին: Նրանք թռիչքի թույլտվություն են տվել, իսկ շվեյցարացի օդաչուները սխալմամբ դա ընկալել են նաև որպես լճից ջուր հավաքելու թույլտվություն:
Շվեյցարական բանակի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար Դոմինիկ Անդրեյը նամակում պաշտոնապես ներողություն է խնդրել դեպարտամենտի պրեֆեկտից և Լե Ռուս քաղաքի քաղաքապետարանից, որին պատկանում է լիճը:










