Արքայազն Չարլզը Հայգրոուվի պարտեզները խաղահրապարակ է դարձրել իր թոռան՝ Ջորջի համար (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը Հայգրոուվի պարտեզները խաղահրապարակ է դարձրել իր թոռ Ջորջի համար՝ վերակառուցելով այնտեղ գտնվող ծառի վրայի հին տնակը, գրում է Daily Mail-ը։
Բրիտանիայի արքայազն Չարլզն իր թոռան համար նման անակնկալ է պատրաստել նրա ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Նշվում է, որ ծառի վրայի տնակը, որում սիրում էին խաղալ արքայազններ Ուիլյամը և Հարին, կառուցվել է 1989-ին՝ արքայազն Ուիլյամի ծննդյան 7-րդ տարեդարձի առթիվ։
Արքայազն Չարլզն ապրում է Հայգրոուվի պարտեզներում գտնվող իր տանը։
Ընտանիքը ձեռք է բերել Գլոսթերշիրի հողատարածքն իր անշարժ գույքով դեռ 1980-ին։
















