Չինացիները փորձել են ներքնազգեստում թաքցրած 8 կգ չորացրած փշամորթ տեղափոխել
Լուսանկարը՝ deita.ru-ի
Ուսուրիյսկի մաքսային տեսուչները չորացրած փշամորթների խմբաքանակ են հայտնաբերել, որն իրենց ներքնազգեստում և գուլպաներում թաքցնելով՝ փորձել են Պրիմորիեի երկրամասից դուրս տանել Չինաստանի երկու քաղաքացիներ, գրում է interfax.ru-ն։
Չինացի զբոսաշրջիկների նյարդային պահվածքը կասկած է առաջացրել տեսուչների մոտ, և չնայած նրան, որ մետաղական դետեկտորը ոչ մի ազդանշան չի տվել, նրանք, միևնույն է, որոշել են անձնական զննություն իրականացնել։
Մաքսայինի աշխատակիցները չորացրած փշամորթներով լցված 12 փաթեթ են հայտնաբերել՝ ընդհանուր 8 կգ քաշով։










