Գերմանիան նախազգուշացրել է Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների մասին

17:28 • 29.07.15

Գերմանիայի ԱԳՆ-ն թուրքական իշխանություններին տվյալներ է ուղարկել հնարավոր ահաբեկչությունների մասին, որոնք պատրաստվում են Ստամբուլում, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ինչպես հաղորդել են նախարարությունից, ահաբեկչության նախապատրաստությամբ կարող են զբաղվել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ապստամբները:

 

Ահաբեկչությունների թիրախները կարող են դառնալ մեգապոլիսի մետրոպոլիտենը և ավտոբուսային կանգառները:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի իշխանությունների իրականացրած հատուկ գործողության ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 1.300 մարդ:

 

Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է վերջին օրերին Սիրիայի հետ սահմանին՝ Սուրուչում, ԻՊ-ի կազմակերպած ահաբեկչությունից և հարավ-արևելյան շրջաններում ոստիկանների սպանություններից հետո, ինչի համար պատասխանատվությունը ստանձնել է «Քրդական աշխատավորական կուսակցությունը»: